Որոնում`
 
Օրացույց
 
14.02.2012

Յարութիւն Խաչատրեան
«Ես հաստատում եմ իմ ազգի տեսակը»
Կինոբեմադրիչ Յարութիւն ԽԱՉԱՏՐԵԱՆԸ ժամանակակից ազգային կինոյի երեւելի դէմքերից մէկն է, միջազգային տարբեր փառատօների դափնեկիր ու մրցանակակիր, «Ոսկէ ծիրան» միջազգային երեւանեան կինոփառատօնի հիմնադիրը: հայաստանի Հանրապետութեան արուեստի վաստակաւոր գործիչ է, բազմաթիւ միջազգային մրցանակների դափնեկիր, 2004 թուականից` Եւրոպական կ'ինոակադեմիայի ընտրող անդամ:
27.12.2011

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐՔՈԶԻԻ ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՖՐԱՆՍԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՓՐԱԿԱՅԻ ՄԷՋ ԽՍՏՕՐԷՆ ԴԱՏԱՊԱՐՏԱԾ Է ԹՈՒՐՔ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԵՑՈՒԱԾՔԸ

Ֆրանսայի նախագահը, Փրակայի ֆրանսական դեսպանատան մէջ պատասխանելով լրագրողներու հարցումներուն, շատ յանդուգն արտայայտութիւններ ունեցած է։ Չեխիոյ նախկին նախագահ՝ Վաքլաւ Հաւելի յուղարկաւորութեան առիթով Փրակա իր այցելութեան ընթացքին, Դեկտեմբեր 23ին, Սարքոզի Ֆրանսայի հասցէին Թուրքիոյ վարչապետ Էրտողանի վարկաբեկիչ յարձակումներուն պատասխանած է ինքնավստահ ու համոզուած։
26.11.2011

Ժենեա Ներսիսեան
Խաղում եմ, որ շնչահեղձ չլինեմ
Մի առիթով ճանաչուած դերասանուհի, ՀՀ վաստակաւոր արտիստուհի Ժենեայ Ներսիսեանն ասել է. «Դերասանն անգործ մնալու իրաւունք չունի: Եթէ անգամ նոր դեր չեն առաջարկում, պէտք է գտնի թատրոնից դուրս ստեղծագործական իր անելիքը: Որովհետեւ երբ գա ժամանակն ու ստեղծուի առիթը, եւ ինքը պատրաստ չլինի, կը կորցնի ինքարտայայտման հնարաւորութիւնը»:

Երբ ճանաչուած դերասանուհին, ով 40 տարի բազում գունեղ ու հետաքրքիր դերեր է կերտել Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1993 թուականին ստիպուած էր տեղափոխուել Լոնդոն, գտաւ «թատրոնից դուրս ստեղծագործական իր անելիքը»:
24.11.2011

Յովհաննէս Չէքիջեան
Յովհաննէս Չէքիջեան. «Երջանկութիւնը ինձ համար մարդկանց ուրախութիւն պարգեւելն է երգի միջոցով»
Հայաստանի Պետական ակադեմիական երգչախումբը  ԽՍՀՄ  եւ  ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների դափնեկիր, պրոֆէսոր  Յովհաննէս Չէքիջեանի ղեկավարութեամբ 50- ամեայ փառահեղ ճանապարհ է անցել` իր անկրկնելի եւ մնայուն հետքը թռղնելով նոր ժամանակների հայ ազգային-դասական երգարուեստի, ի մասնաւորի`երգչախմբային արուեստի պատմութեան մէջ` միաժամանակ իր արժանի տեղը զբաղեցնելով համաշխարհային երգչախմբային արուեստի ամենայայտնի կոլեկտիւների շարքում:
22.09.2011

Մուրադ Ջանիբեկեան
Արուեստագէտն ապրում է մշտական յոյսերի մէջ
Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր արտիստ ՄՈՒՐԱԴ ՋԱՆԻԲԵԿԵԱՆԸ ժամանակակից հայ թատրոնի ամենանշանաւոր անհատականութիւններից մէկն է, բացառիկ շնորհների տէր դերասան, ով, սակայն, վերջին տարիներին ապրում է ստեղծագործական անբացատրելի ամայութեան մէջ` հարազատ Սունդուկեանի անուան թատրոնում վերջին անգամ նոր դերով հանդէս գալով… 2003 թուականին: Այս ընթացքում դերասանն, ի հարկէ, անգործ չի մնացել եւ նկարահանել է երկու ֆիլմ, որոնցից «Համլետն»  արժանացել է միջազգային մի շարք մրցանակների:
«Հայերն այսօր»-ի  մշակութային մեկնաբանը զրուցել է անուանի դերասանի հետ:
13.09.2011

Երուանդ Ղազանչեան
«Յիշողութեան կորստից աղաւաղւում է Հայրենիքի կերպարը»
ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆէսոր ԵՐՈՒԱՆԴ ՂԱԶԱՆՉԵԱՆԸ մեր արուեստի մեծերից մէկն է, այն արուեստագէտներից, ով իր ներկայութեամբ կամրջում է մեր թատրոնի երեկն ու այսօրը: Նա ղեկավարել է Գիւմրու Վ. Աճեմեանի, Երեւանի Գ. Սունդուկեանի անուան ակադեմիական, Հ. Ղափլանեանի անուան դրամատիկական եւ Պատանի հանդիսատեսի թատրոնները, իսկ մօտ երկու տասնամեակ Հ. Պարոնեանի անուան երաժշտական կ'ոմեդիայի թատրոնի գեղարուեստական ղեկավարն է: 12 տարի եղել է Հայաստանի թատերական գործիչների միութեան նախագահը… Նա նաեւ թատերական ճանաչուած գերդաստանի գլխաւորն է. կինը ՀՀ ժողովրդական արտիստուհի, պետական մրցանակի դափնեկիր Գալեայ Նովենցն է, որդին` ՀԹԳՄ նախագահ, Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարուեստական ղեկավար, ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ Յակոբ Ղազանչեանն է: Կրտսեր որդին` Ստեփանը, ով շրջանակուած անուն է դարձել, չնայած իր կարճատեւ կեանքին` թատրոնում եւ երաժշտութեան մէջ բարի յիշատակներ է թողել: Դերասանուհի է թոռնուհին` Մարիամ Ղազանչեանը, ով արդէն մասնակցել է միջազգային բազմաթիւ փառատօների, արժանացել «Արտավազդ» մրցանակի…

«Հայերն այսօրի» մշակութային վերլուծաբան Լեւոն Մութաֆեանը զրուցել է Երուանդ Ղազանչեանի հետ:
06.09.2011

Ֆրիդ Սողոյեան
Այս մեծ, փառահեղ Հայը …
Օրերս Հայաստանում էր գտնւում մոսկուաբնակ յայտնի  քանդակագործ, մեր հայրենակից  Ֆրիդ Սողոյեանը, ով հիւրընկալուել էր ՀՀ սփիւռքի նախարարութիւնում: Ներկայացնում ենք անուանի քանդակագործի  հետ  «Հայերն  այսօր»-ի  թղթակիցի հարցազրոյցը:
05.09.2011

Վիգէն Ստեփանեան.
«Կարեւորն այն է, որ ես ստեղծագործում եմ իմ հայրենիքում»
Դերասան, բեմադրիչ, թատերագիր, երգահան ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ ՎԻԳԷՆ ՍՏԵՓԱՆԵԱՆՆ այսօր արդէն հայ արուեստի ճանաչուած ու վաստակաշատ դէմքերից մէկն է, մի արուեստագէտ, ում ստեղծագործութիւնը վաղուց դուրս է եկել ազգային շրջանակներից: Նրա բազմաթիւ կինոդերերը, տարբեր երկրներում իրականացրած բեմադրութիւնները, սեփական պիեսները նրան մեծ հռչակ ու ճանաչում են բերել: Օրերս էլ «Համազգային» թատրոնում տեղի կ'ունենայ նրա նոր բեմադրութեան առաջնախաղը, որի հիմքում ռուս նշանաւոր թատերագիր Ալեքսանդր Գալինի «Ռետրոյ» պիեսն է, մի ստեղծագործութիւն, որը 1980-ական թուականներին բեմադրուեց ԽՍՀՄ 100-ից աւելի թատրոններում: 

«Հայերն այսօր»-ի մշակութային մեկնաբանը հանդիպեց անուանի արուեստագէտին ու զրուցեց նրա հետ:
02.09.2011

Յասմիկ Պապեան
Կուզենամ տեսնել անկախ Հայաստանի ապագան 10, 20 տարի յետոյ, ինձ` այդ Հայաստանում
Սեպտեմբերի 2-ը ՀՀ ժողովրդական արտիստուհի Յասմիկ Պապեանի ծննդեան օրն է: Աշխարհահռչակ երգչուհու մեծագոյն երազանքն իր հայրենիքի բարօրութիւնն է:

Ստորեւ ներկայացնում ենք «Ազգ» օրաթերթի գերմանաբնակ թղթակից Անահիտ Յովսէփեանի հարցազրոյցն անուանի երգչուհու հետ, որը տպագրուել է թերթի ս.թ. սեպտեմբերի 2-ի համարում:
01.09.2011

Միլանդայ դէ Մոնդ (Milanda de Mont)
Իմ կեանքն իմ գեղարուեստն է, գեղարուեստն իմ կեանքն է
«Առաջին անգամ Արարատը տեսայ, երբ 13 տարեկան էի: Կանգնած էի, ու արցունքներս թափւում էին. չէի կարողանում զսպել յուզմունքս: Հասկացայ, որ պէտք է նկարեմ տեսածս, բայց թուղթ չունէի: Ու քանի որ մօտս «Սասունցի Դաւիթ» գիրքն էր, որը ես կարդում էի, որոշեցի այդ գրքի սպիտակ էջերի վրայ նկարել: Այդ գիրքը երկար ժամանակ միշտ ինձ հետ է եղել. արուեստանոցումս է կախուած: Սիդնեյում գտնուող արուեստանոցն էւկալիպտի ծառերով է շրջապատուած, ես շատ եմ սիրում բակում նստել. փորձում եմ բնութիւնը զգալ: Եւ պատկերացրէ՛ք, մի գեղեցիկ առաւօտ նկատում եմ, որ էւկալիպտի ճիւղերն այնպէս են ծռմռուած, որ իսկական Սիսն ու Մասիսն են դարձել: Իմ տեսած Մասիսը ու ճիւղերը համարեա նոյնն էին: Դա շատ զարմանալի էր…»,- աւստրալահայ ճանաչուած նկարիչ Միլանդայ դէ Մոնդը (Գրիգորեան) այս «խոստովանութիւնն» արել է հարցազրոյցներից մէկի ժամանակ: 

Այս օրերին ճանաչուած նկարչուհին Հայաստանում է եւ ստեղծում է իր նոր շարքը, որի ցուցադրութիւնը կը կայանայ սեպտեմբերին: Նկարչուհին յոյս յայտնեց, որ իր ժողովուրդը կը գնահատի եւ կը քաջալերի իրեն: «հայերն այսօրիէ թղթակիցն օրերս հանդիպել է նկարչուհուն եւ զրուցել նրա հետ: 

միլանդայ դէ Մոնդը (Գրիգորեան) նկարում է 5 տարեկանից: Այս ընթացքում ունեցել է 60-ից աւելի ցուցահանդէսներ աշխարհի տարբեր երկրներում` Ամերիկա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Հոլանդիայ, Ճապոնիայ եւ այլուր: 
1  |  2
 
ՀՀ սփիւռքի նախարարութիւն (ամենաընթերցված)
Հայրենադարձներ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, Ք Երեւան, 0010, Հանրապետության 62, բն. 98
Հեռ.` 54-22-49