|
Հայկական սփյուռք »
Ընդհանուր տեղեկութիւններ
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանեան կայսրութեան իշխանութիւնները, ձգտելով վերջնականապէս ճնշել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը եւ «լուծելէ Հայկական հարցը, 1915թ. երկրի ողջ տարածքով մէկ իրականացրին հայերի ցեղասպանութիւն եւ բռնագաղթ: Այդ ոճրագործ քաղաքականութեան հետեւանքով հայութիւնը կորցրեց շուրջ 1,5 մլն մարդ, իսկ մնացած մասը հարկադրուած էր գաղթել հայրենիքից: Շուրջ 350 հազ. հայ փրկուեց, պատերազմի տարիներին Թուրքիայի սահմանամերձ շրջաններից գաղթելով Ռուսաստանի կայսրութիւն, նախ եւ առաջ Արեւելեան Հայաստան, ուր նրանք յետագայ տարիներին մեծ եւ կարեւոր դեր խաղացին Հայաստանի առաջին եւ երկրորդ (խորհրդային) հանրապետութիւնների կայացման գործում: Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտութիւնից յետոյ (1918թ.) հայութիւնը սկսեց վերադառնալ հայրենիք` ազատագրուած Կիլիկիա: Սակայն, երբ 1921-ի վերջին Ֆրանսիան դուրս հանեց իր զօրքերը Կիլիկիայից եւ յանձնեց այն քեմալականներին, հայերը հարկադրուած եղան վերջնականապէս հեռանալ այնտեղից: Հայ գաղթականները ստիպուած էին հաստատուել տարբեր երկրներում` դրանով իսկ սկիզբ դնելով հայկական սփիւռքին: ա) հայկական ազգային տարածքներում` Արեւմտեան Հայաստանում եւ Հայկական Կիլիկիայում հայ բնակչութիւնը գրեթէ ամբողջովին վերացաւ, Հայկական սփիւռքի առանձնայատկութիւններից է այն, որ նա ձեւաւորուեց տարբեր երկրներում արդէն գոյութիւն ունեցող հայ համայնքների հիման վրայ: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրէին հայերը բնակւում էին Ռուսաստանում, Իրանում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Ամն-ում, Եգիպտոսում, Լիբանանում, Սիրիայում, Հնդկաստանում եւ այլուր: Տարբեր ժամանակներում հիմնուած բնակչութեան տարբեր քանակ ունեցող այս եւ ուրիշ այլ համայնքներում գոյութիւն ունէին բազմապիսի կազմակերպութիւններ ու հաստատութիւններ` եկեղեցիներ, մշակութային, բարեսիրական, հայրենակցական միութիւններ, մամուլ, դպրոցնէր եւ այլն: Եւ բնական է, որ հայրենիքից բռնագաղթուած հայութիւնը ձգտում էր հաստատուել նախ եւ առաջ հէնց այդ երկրներում` արդարացիօրէն ապաւինելով ազգակիցների օժանդակութեանը: Օսմանեան կայսրութեան կազմի մէջ մտնող Սիրիա եւ Միջագետք (այժմեան Իրաք) բռնագաղթած հայերի հիմնական զանգուածը Առաջին համաշխարհային պատերազմից յետոյ հաստատուեց նոյն այդ երկրներում, ինչպէս նաեւ Լիբանանում, Յունաստանում, Եգիպտոսում, Պաղեստինում: Յետագայում նրանց մի մասը տեղափոխուեց Ֆրանսիայ, ԱՄՆ, Արգենտինա եւ այլ երկրներ: Երկրորդ աշխարհամարտից յետոյ սկսուեց սփիւռքահայերի տեղաշարժերի նոր շրջան, որը որոշ ընդմիջումներով եւ տարբեր ուժգնութեամբ շարունակւում է ցայսօր: 1947-1951թթ. ԱՄՆ տեղափոխուեցին շուրջ 4,5 հազար հայեր: Դրանք հիմնականում ռազմագերիներ էին կամ քշուել էին նացիստական Գերմանիա Խորհրդային Միութեան գրաւուած շրջաններից: Զգալի թուով հայեր արտագաղթեցին ԱՍՆ, Կանադա, Աւստրալիա Արեւելեան Եւրոպայի երկրներից (Բուլղարիայ, Ռումինիայ) ու Չինաստանից, քանի որ տեղի կոմունիստական նոր իշխանութիւնները անհնար էին դարձրել ազգային փոքրամասնութիւնների բնականոն կեանքը: Անհամեմատ աւելի մեծ չափերի հասաւ հայերի արտագաղթը Եգիպտոսից, Իրանից, Սիրիայից, Լիբանանից եւ Արեւելքի մահմեդական այլ երկրներից: Այն սկսուեց 1950-ական թթ. վերջին` հիմնականում ցածր կենսամակարդակի, գործազրկութեան, բնիկ ժողովուրդների մէջ ազգայնական տրամադրութիւնների աշխուժացման, ռազմաքաղաքական անկայունութեան (քաղաքացիական պատերազմը Լիբանանում, Իսլամական յեղափոխութիւնը Իրանում, իրանա-իրաքեան պատերազմը եւ այլն) պատճառով: Տեղի հայերի բացարձակ մեծամասնութիւնը ներգաղթեց Արեւմուտքի զարգացած երկրներ: Գիտակցելով այդ երկրներում սոցիալ-տնտեսական հնքնահաստատման, ազգային ինքնութեան պահպանման դժուարութիւնները` նրանք, այնուամենայնիւ, նախընտրեցին ժողովրդավարական հասարակարգն ու քաղաքական կայունութիւնը: Ամն-ում, Կանադայում, Անգլիայում, Ֆրանսիայում եւ այլ երկրներում նորեկները համալրեցին տեղի հայ համայնքները: Շուէդիայում, Գերմանիայում, Շուեյցարիայում, Հոլանդիայում, Աւստրալիայում եւ այլ երկրներում նրանք հիմնեցին նոր համայնքներ կամ վերակենդանացրին եղածները: Զգալի տեղաշարժէր կատարուեցին նախկին Խորհրդային Միութեան տարածքում: Դեռեւս Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին` 1944թ., երկրի իշխանութիւնները իրականացրին Ղրիմում ապրող մի շարք ժողովուրդների, այդ թւում նաեւ հայերի արտաքսումը Ղազախստան եւ Ռուսաստանի Ալթայի մարզ: 1988թ. Ադրբեջանի իշխանութիւնների կողմից կազմակերպուած հայերի կոտորածների ու համատարած հալածանքների հետեւանքով տեղի ողջ հայ բնակչութիւնը (շուրջ 400 հզ.) հարկադրաբար արտագաղթեց Հայաստան, Ռուսաստան եւ այլուր: Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ Ռուսաստանի Հիւսիսային Կովկասի տարածաշրջանում, ինչպէս նաեւ Վրաստանում եւ միջինասիական նորանկախ պետութիւններում (Տաջիկիստան, Ղրղզստան, Թուրքմէնիայ) տիրող անկայուն ներքաղաքական իրավիճակի, ազգայնական տրամադրութիւնների ուժեղացման հետեւանքով տեղի հայերի մի մասը տեղափոխուեց Ռուսաստանի տարբեր շրջաններ: Սփիւռքահայութիւնը զգալի աճ ունեցաւ 1990-ական թթ., երբ սկսուեց նախադէպը չունեցող զանգուածային արտագաղթը Հայաստանից: Այդ արտագաղթը պայմանաւորուած էր սոցիալ-տնտեսական գործօններով` գործազրկութիւն, խիստ ցածր կենսամակարդակ, սոցիալական անարդարութիւն եւ այլն: Աւելի քան 1 մլն արտագաղթածների մեծ մասը բնակութիւն հաստատեց Ռուսաստանում, ինչպէս նաեւ Ամն-ում եւ եւրոպական երկրներում: Ամենակարեւոր քանակական փոփոխութիւններն են. վերացել է Ադրբեջանի խոշոր հայ համայնքը, զգալիօրէն նուազել է Միջին Արեւելքի երկրներում ապրող հայութեան թուաքանակը: Ի հաշիւ դրա` ստուարացել են նախ եւ առաջ Ռուսաստանի եւ Ամն-ի, ինչպէս նաեւ եւրոպական որոշ երկրների հայկական համայնքները: Սփիւռքահայերի հիմնական զանգուածը այսօր բնակւում է Ռուսաստանում (աւելի քան 2 մլն), Ամն-ում (աւելի քան 1 մլն), Վրաստանում եւ Ֆրանսիայում (իւրաքանչիւրում շուրջ 450 հազար), Ուկրաինայում (շուրջ 130 հազար), Լիբանանում, Իրանում, Սիրիայում, Արգենտինայում, Կանադայում, Աւստրալիայում (իւրաքանչիւրում շուրջ 70-80 հազար): |


































